Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

Կաթվածից մեկ ամիս առաջ ի հայտ կգան ախտանշաններ. 168.am

Կաթվածից մեկ ամիս առաջ ի հայտ կգան ախտանշաններ. 168.am

Fithacker.ru կայքը գրում է, որ սրտի կաթվածի հետևանքով մահացու ելքերի քանակն ավելացել է։ Դա զարմանալի չէ, քանի որ մենք արագ կենսակերպ ենք վարում, վնասակար մթերքներ ենք ուտում և բազմաթիվ վնասակար սովորություններ ունենք։

Ըստ կայքի՝ սրտի կաթվածից մեկ ամիս առաջ կհայտնվեն հետևյալ 6 ախտանշանները։

  • Շնչահեղձություն։ Եթե թոքերն անհրաժեշտ քանակով թթվածին չեն ստանում, նշանակում է սիրտը ևս չի ստանա արյան անհրաժեշտ քանակը։ Սա նշանակում է, որ այս երկու համակարգերը փոխկապակցված են։ Եթե շնչառական համակարգի հետ խնդիրներ են առաջացել, անմիջապես բժշկի դիմել, քանի որ սա կարող է սրտի կաթվածի ահազանգ լինել։

  • Մրսածության և գրիպի ախտանշաններ։ Որոշ մարդկանց մոտ սրտի կաթվածից առաջ մրսածության և գրիպի ախտանշաններ են նկատվում։ Դիմեք բժշկի, եթե կարծում եք, որ այս ախտանշանները կարող են սրտի կաթվածի նախանշան լինել։

  • Կրծքի հատվածում ճնշման զգացողություն։ Երբեմն մարդիկ անուշադրության են մատնում այս նշանը, քանի որ կարծում են, թե սա նորմալ է, և չկա որևէ տարօրինակ բան։ Կրծքի հատվածում ճնշման զգացողությունն ամենաակնհայտ նշաններից է, որը կարող է խոսել այն մասին, որ մոտակա ժամանակահատվածում հնարավոր է սրտի կաթված զարգանա։

  • Թուլություն։ Սա ևս կարող է մոտեցող սրտի կաթվածի մասին խոսել։ Երբ երակները սեղմվում են, արյունը ճիշտ չի շրջանառվում։ Սա կարող է կաթվածի հանգեցնել։ Հաճախակի թուլություն զգալու դեպքում դիմեք բժշկի օգնությանը։

  • Սառը քրտինք և գլխապտույտ։ Արյան վատ շրջանառությունն ազդում է ուղեղի արյան մատակարարման վրա, ինչը մեծ նշանակություն ունի ուղեղի ճիշտ աշխատանքի համար։

  • Քրոնիկական թուլություն։ Եթե նույնիսկ քնից հետո հոգնածություն և թուլություն եք զգում երկար ժամանակ, դա կարող է նշանակել, որ սիրտն անհրաժեշտ քանակով արյուն չի ստանում։

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. aif.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ